Արտաքին 3 տարի առաջ - 16:12 01-11-2023

Ուկրաինան խնդրում է ԱՄՆ-ին ուժեղացնել աջակցությունը Ռուսաստանի դեմ. Politico

Ուկրաինացի պաշտոնյաները եւ դաշնակիցները Եվրոպայում ուժեղացնում են իրենց լոբբիստական գործունեությունն ԱՄՆ-ում, քանի որ Վաշինգտոնի աջակցությունը սպառնալիքի տակ է Ներկայացուցիչների պալատի նոր ղեկավարության եւ Իսրայելի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է Politico-ն։

Ուկրաինացի պաշտոնյաների պատվիրակությունը այցելել է Վաշինգտոն անցած շաբաթվա վերջին՝ Կիեւի ցանկությունների հերթական ցուցակը ներկայացնելով. ԱՄՆ ծովային հետեւակի կողմից ուսուցում «նավ-ափ» գործողություն անցկացնելու համար, հակաօդային պաշտպանության նոր միջոցներ, որոնք կործանիչ հարված կհասցնեն ռուսական ուժերին, բանակային տակտիկական հրթիռային համակարգեր, մեկ մարտագլխիով, որը Բայդենի վարչակազմը գաղտնի ուղարկել է Ուկրաինա անցած ամիս։

Այցը ավելի մասշտաբային ճնշման մի մասն է Ուկրաինայի կողմից՝ լրացուցիչ օգնություն ստանալու նպատակով։ Կիեւին ձմռան սեզոնից առաջ մնացել է մի քանի շաբաթ, երբ կդադարեցվեն մարտական գործողությունները, նշել են ԱՄՆ զինվորական պաշտոնյաները։

Միեւնույն ժամանակ, Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի հակամարտությունը շեղել է ուշադրությունը Կիեւի ծանր վիճակից։ Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակ Մայք Ջոնսոնը հասկացրել է, որ այս շաբաթ քննարկման է դնելու Իսրայելին օգնության առանձին օրինագիծ՝ երկրորդ պլան մղելով Կիեւին օգնությունը։

Երեքշաբթի Պենտագոնը հայտարարել էր, որ մոտ 5,4 մլրդ դոլար է մնացել, որոնք կարող է ծախսել Ուկրաինային ռազմական օգնություն ուղարկելու համար։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս ակտիվացրել է օգնության կոչերը՝ երկուշաբթի հանդիպելով մի քանի օրենսդիրների հետ, մինչ Կոնգրեսը քննարկում է հետագա օգնությունը։

Եվրոպացի քաղաքական գործիչները նույնպես ակտիվացնում են իրենց գործունեությունն Ուկրաինային աջակցությունն ուժեղացնելու հարցում։ Խմբերից մեկը հայտարարել է, որ նախատեսում է այցելել ԱՄՆ, որպեսզի ապացուցի ամերիկացի ժողովրդին, որ Կիեւին ռազմական օգնություն ուղարկելը աշխատատեղեր կստեղծի Ամերիկայում։

Սակայն Պենտագոնի պաշտոնյաները ընդդիմանում են Կիեւ հեռահար գործողության հրթիռներ ուղարկելուն, որը կարող է խոցել թիրախը մոտ 200 մղոն հեռավորությունից, որպեսզի ապահովեն սեփական պաշարները։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին