Ներքին 2 տարի առաջ - 11:08 01-11-2023

Վարչապետի, նախագահի և ԱԺ-ի աշխատակազմերի բյուջեն ավելացվելու է

ՀՀ վարչապետի աշխատակազմին 2024 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 24 մլրդ 572 մլն դրամ ծախս, որից 38 մլրդը կազմում են կապիտալ ծախսերը, իսկ ընթացիկ ծախսերի համար հատկացվելու է 20 մլրդ 770 մլն դրամ, որը 4,7 մլդ դրամով նախորդ տարվա համեմատ ավել է։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Ֆինանսների նախարարը նաև տեղեկացրեց, որ նախագահի և ԱԺ աշխատակազմերի բյուջեն ևս հաջորդ տարի ավելացվելու է։

Նախագահի աշխատակազմին ծախսերը 2024-ի բյուջեով կազմում են 1 միլիարդ 771 միլիոն դրամ։ «Սա հիմնականում ապարատային ծախսեր են, որոշ տեխնիկական հագեցվածությանն ուղղվող ծախսեր։ Ընդամենը 85 միլիոն դրամ նախատեսված է կապիտալ ծախսերի համար։


Ըստ էության, նախորդ տարվա համեմատ ծախսերի աճը կազմում է 85 միլիոն դրամ։ Իրականացվելու է 1 ծրագիր, 2 միջոցառում»,-ասաց նախարարը։

ԱԺ-ի աշխատակազին 2024թ. բյուջեն նախագծով առաջարկվում է 7 միլիարդ 262 միլիոն դրամ, որը 195 միլիոն դրամով ավելին է, քան 2023-ին։

«Հիմնականն ապարատային ծախսեր են, ունեն 1 ծրագիր, 7 միջոցառումներ։ Կապիտալ ծախսերին ուղղվելու է 367 միլիոն դրամ, ընթացիկ ծախսերին՝ 6 միլիարդ 895 միլիոն դրամ»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանն էլ հավելեց, որ նախագծով նախատեսված է 2024 թվականին, ընդհանուր առմամբ, իրականացնել 24 միլիարդ 572 միլիոն դրամի ծախսեր, 11 ծրագրեր՝ 57 միջոցառումների միջոցով․ «Դրանք են՝ պետական հատվածի արդիականացման ծրագիր, աջակցություն հասարակական և այլ կազմակերպություններին, հանրային իրազեկում, քաղաքացիական ծառայողների վերապատրաստում, վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում, Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագիր, տեսչական վերահսկողության ծրագիր, արդյունահանող ճյուղերի զարգացման ծրագիր, տոների և հիշատակի օրերի ծրագիր, զարգացման գործընթացներում սփյուռքի ներուժի ներգրավում, միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում շահերի ներկայացում և պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովում», - նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ հիմնական ավելացումները կապված են պետական արդիականացման ծրագրի իրականացման հետ։

«Շուրջ 3 միլիարդ դրամի կապիտալ ծախսեր ունենք, որը ընդհանուր պետական կառավարման համակարգում սարքավորումների ձեռքբերման և ծրագրային ապահովումների համար է։ Հանրային հատվածի իրազեկման ծրագրով շուրջ 245 միլիոն դրամի ավելացում ունենք», - նշեց Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան