Ներքին 2 տարի առաջ - 09:21 01-11-2023

Սանձել է ուզում հողմերին Այս ․․․․ Հայկ Խանումյանը

Հետաքրքիր կերպար է «Արցախի վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, ով ստանձնել է դժվարին, բայց երևի թե եկամտաբեր հայաստանյան առաքելության իր մասը։

Նա նոր հարցազրույց է տվել լրատվական կայքերից մեկին։ Վատաբանելով Արցախի «վերջին նախագահին» (հաղորդավարի ձևակերպումն է), որի տված հարցազրույցի մասին թեև հայտարարում է, թե բան չգիտի, մյուս կողմից ամենայն մանրամասնությամբ հիշում է, որ հարցազրույցի ընթացքում Սամվել Շահրամանյանը իր՝ Հայկ Խանումյանի հետ ունեցած գրագրությունը ճշգրիտ չի վերարտադրել։ Ընդ որում, նա հաստատաբար գիտի, որ իր արտաբերած բառամթերքի համար Շահրամանյանը նրա «գլուխը չի կոտրի»՝ ո՛չ դրա ժամանակը կա, ո՛չ էլ ցանկությունը։

Առհասարակ, Խանումյանն իրեն նեղություն չի տալիս խոսելու ճշտված բաների մասին․ սեպտեմբերի 20-ի Արցախի անվտանգության խորհրդի նիստին անձամբ Սամվել Բաբայանի չհրավիրված լինելը դարձնելով մատի փաթաթան, նա չի հիշատակում, որ այդ նույն նիստին, այնուամենայնիվ, ներկա է եղել Բաբայանի գլխավորած կուսակցության ներկայացուցիչը՝ Գագիկ Բաղունցը, Արցախի Ազգային ժողովի փոխնախագահը, որը նիստի ժամանակ պատասխանել է հարցերի Սամվել Բաբայանի անունից։

Այսինքն՝ Խանումյանի հարցազրույցը կարելի էր անվանել ուղղակի բամբասանք, եթե վերջում նա իր բերանով չհնչեցներ իրական ուղերձը, որի հեղինակը, իհարկե, ինքը չէ։ Խոսքը Սյունիքն արցախցիներով վերաբնակեցվելու մասին է։

Այլ կերպ ասած, Խանումյանը, արցախցիներին աշխարհագրորեն Արցախից մոտ «տեղավորելու» փաթեթավորմամբ, միանգամից լուծում է մի քանի խնդիր։

Առաջինը՝ Երևանից հեռու է պահում անհանգիստ արցախցիներին, որ հայրենակից Նիկոլը հանգիստ իշխի։

Երկրորդ՝ փող է ուզում հայրենակցից, որ «խելացի» գյուղեր հիմնադրի, դարձնի «խելացի» տարածաշրջան, որը կղեկավարի ո՞վ․․․ ճիշտ է՝ Սամվել Բաբայանը։

Եվ երրորդ՝ եթե, բան է, հանկարծ բոլոր արցախցիներին հնարավոր չլինի տանել Սյունիք՝ գոնե բաժան-բաժան կանեն, որպեսզի «տիրեն»՝ ըստ հնամենի հանրահայտ սկզբունքի։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան