Ներքին 2 տարի առաջ - 16:37 31-10-2023

Ատոմակայանի գործունեության ժամկետը կերկարացվի մինչև 2036 թվական. Գնել Սանոսյան

Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը կրկնակի երկարաձգելու ծրագիրը կմեկնարկի հաջորդ տարի, այդ նպատակի համար 2024-ին կհատկացվի 20.2 մլրդ դրամ, այս մասին ԱԺ-ում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով` ատոմակայանի հետ կապված կա երկու գործընթաց:

«Ունենք ատոմակայանում շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիր: Այդ ծրագիրը սկսվել և մի քանի տարի է արդեն, որ շարունակվում է: Այդ ծրագրի շրջանակներում հաջորդ տարի նախատեսված է 7 մլրդ դրամ՝ մի շարք աշխատանքներ շարունակելու և ավարտելու համար:

Հաջորդ տարի նախատեսում ենք սկսել կրկնակի երկարացման ծրագիրը, որի նպատակն է մեր ատոմակայանի աշխատանքի ժամկետը համապատասխան լիցենզիաներով երկարացնել մինչև 2036 թվականը», - ասաց Սանոսյանը՝ նշելով, որ այդ նպատակի համար նախատեսվել է 20.2 մլրդ դրամ:

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է