Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:57 23-12-2022

Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը մինչև մայիս կասֆալտապատվի. Գնել Սանոսյան


Բերձորի այլընտրանքային ճանապարհը ձգվում է Տեղ գյուղից դեպի Կոռնիձոր, այնուհետև մինչև սահման. ընդհանուր 11,7 կմ է։ Երեք շինարարական ընկերություն է աշխատում, գլխավոր բարդությունները հաղթահարել ենք կապված հողային աշխատանքների, պայթեցումների հետ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Այդ աշխատանքների մոտ 80 տոկոսն արված է, մեր գրաֆիկը հետևյալն է, որ մինչև տարվա վերջ հողային աշխատանքները հիմնականում կավարտենք, զուգընթաց խողովակներն են տեղադրվում, հենապատերը կկառուցենք: Մեր նպատակը մինչեւ մայիս ասֆալտապատելն է: Եթե եղանակը թույլ տա, երկու շերտ կասֆալտապատենք, եթե ոչ՝ մեկ շերտը կասֆալտապատենք, ճանապարհը կդառնա երթևեկելի, ընթացքում մյուս շերտերը կդնենք»,-ասաց նա:

Անդրադառնալով 2023-ի անելիքներին, նախարարն ասաց. «Առնվազն 20 տոկոսով մեր բյուջեն ավելի մեծ է և պլանավորած աշխատանքներն ավելի շատ կլինեն: Շիրակի մարզին ու Գյումրուն բավական մեծ բաժին է հասնում:

Հյուսիս-Հարավ մայրուղու Լանջիկ-Գյումրի հատվածը կավարտենք հաջորդ տարի, նաեւ Արթիկ-Աշտարակ հատվածում շինարարական ակտիվ փուլ կմտնենք»:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում