Ներքին 2 տարի առաջ - 15:15 31-10-2023

Խուճապի տեխնոլոգիա. ինչ է տեղի ունեցել Արցախում, որ իրավիճակն անկառավարելի է դարձել

Սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ ու հետո ամեն օր Արցախում ինչ-որ խուճապներ էին տարածվում։ Դրանց ճշմարտացիության կամ սուտ լինելու մասին որևէ հստակություն չկա։ Արցախում մարդիկ հաճախ նույն բանը տարբեր աղբյուրներից ու մարդկանցից էին լսում։ Ըստ երևույթին գործ ունեինք խուճապի կազմակերպված տարածման հետ։

Ֆեյսբուքյան օգտատեր, «Ալֆանյուզ» կայքի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը գրել է․

«Հարգելի արցախցիներ, հատկապես ստեփանակերտցիներ, դուք սեպտեմբերի 20-25-ի հատվածում լսե՞լ եք այսպիսի խոսակցություններ, որ Լաչինի միջանցքը միայն երկու օր է բաց լինելու, կամ ադրբեջանցիները 50 000 մարդու կթողնեն դուրս գալ, մնացածը ստիպված մնալու են։ Եվ ումից եք լսել, կարո՞ղ եք հիշեք»։

Մեկնաբանությունների բաժնում միայն 2 օգտատեր են գրել, որ նման խոսակցություններ չեն լսել։ Մյուսները լսել են, բայց կա՛մ չեն հիշում ումից, կա՛մ նախընտրում են չասել։

Օգտատերերից մեկը գրել է․ «Соседи, коллеги говорили, но официально Давид Ишханян лично мне сказал, что мы можем остаться до нового года, я так и собиралась сделать, но торки вошли в город» («Հարևանները, գործընկերները ասում էին, բայց անձամբ Դավիթ Իշխանյանն ինձ ասել է, որ մենք կարող ենք մնալ մինչև Նոր տարի, ես այդպես էլ պատրաստվում էին անել, բայց թուրքերը քաղաք մտան»)։

Նման բովանդակության մեկնաբանություններ էլի կային․ «Չեմ հիշում՝ ով էր ասում, բայց լսել եմ։ Պետական պաշտոնյաներից մեկն էլ ասաց, որ շտապելու կարիք չկա, մինչև հունվար ժամանակ են տվել։ Ուղղակի շատերը մտածում էին, որ թուրքերին վստահել չի կարելի, հնարավոր է մի անգամ էլ փակեն ու ասեն վերջ, էլ չենք թողնում գնաք»։

Հնարավոր է նաև Փաշինյանի հայտարարություններից հետո է նման խուճապ տարածվել, օգտատերերից մեկը գրել է․ «Լսել ենք, Փաշինյանն էլ որ ասաց պատրաստ ենք ընդունել 40 հազար, թե ինչքան մարդ, ասեցինք դե էտա էլի 40 հազարը դուրս կգան միջանցքը կփակեն»: «Ես էլ եմ լսել, Երևանում նստած ու հետագայում Երևան հասած արցախցիներից։ Ի դեպ, չմոռանանք, որ մեր քռչապետն էլ էր ասել 40․000-ի կարող ենք տեղավորել»։

Օգտատերերից մեկը գրել է, որ հարևանից է լսել այդ մասին, բայց չմանրամասնեց՝ ով է հարևանը։

Oragir.News-ը կապ է հաստատել տվյալ օգտատիրոջ հետ, ում անունն իր իսկ խնդրանքով չենք նշում։ Մեզ հետ զրույցում նա ասաց․ «Ասողը հարևանս է եղել, եկավ ապրանքները տանի տնից, մեզ էլ ասաց, որ ժամանակին հավաքվենք, դուրս գանք, որովհետև ամենաքիչը 30.000 մարդ մնալու է այստեղ, չեն թողնելու որ դուրս գան, պիտի մնան այդ 30.000-ը, որ ռուսն էլ կարողանա մնա։ Այդ հարևանը պաշտոնյա չի եղել, օդանավակայանի նախկին աշխատող է»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ