Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 09:03 31-10-2023

Քննիչ հանձնաժողովում «պատային» վիճակ է. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվա մայիսի 3-ին ԱԺ որոշմամբ ևս 6 ամսով երկարաձգվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը:

Այսինքն, երեք օրից այս ժամկետն էլ է ավարտվելու: Մեր ունեցած տեղեկություններով, սակայն, հանձնաժողովում գործերը, մեղմ ասած, լավ չեն. բանն այն է, որ այդպես էլ ոչ մի կերպ չեն կարողացել հանձնաժողով «մարդ հրավիրել»։ Հիմնականում քննիչ հանձնաժողով են գալիս այն անձինք, ովքեր իրենց ասելիքն ու մեկնաբանությունները կառուցում են բացառապես իշխանական թեզերի տիրույթում կամ ուղղակի թելում նրանց թելը։

Ավելին, թերթի խորհրդարանական աղբյուրը հայտնում է, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ հանձնաժողով ներկայանալուց հետո մնացած զինվորականները, հիմնականում նրանք, ովքեր մասնակցել են բուն ռազմական գործողություններին, այն համոզմունքին են, որ անկախ այն հանգամանքից՝ գնան հանձնաժողով, թե ոչ, էական բան չի փոխվելու, քանի որ իշխանությունները հանձնաժողովի եզրափակիչ եզրակացության մեջ գրելու են իրենց ցանկացածը և մեկնաբանելու են իրենց ուզած ենթատեքստով։

Մեզ հայտնի է դարձել նաև, որ այն գեներալները, որոնց ցանկացել են հրավիրել քննիչ հանձնաժողով, տարբեր խողովակներով հայտնել են, որ պաշտոնապես հրավեր ուղարկելու դեպքում անգամ մերժելու են. թերթի տեղեկություններով, մինչ օրս ոչ մի հրամանատար, որը մասնակցել է բուն մարտական գործողություններին, չի էլ հրավիրվել հանձնաժողով և ցուցմունք չի տվել։ Ի դեպ, մեր աղբյուրը նաև փոխանցում է, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն օրերս մի մասնավոր զրույցում դժգոհել է, թե «եզրակացությունը շատ ավելի թույլ ու արհեստական է լինելու նախորդից»։

Ի դեպ, թերթին նաև հայտնի է դարձել, որ Արցախում վերջին մարտական գործողությունների հետ կապված ԱԺ նոր ժամանակավոր քննիչ հանձնաժողով ձևավորելու թեմայի հետ կապված նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, և, նախնական տեղեկության համաձայն, այն կձևավորվի 2024-ի սկզբին, իսկ հանձնաժողովի կազմում էական փոփոխություն չի լինի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ