Ներքին 2 տարի առաջ - 16:43 29-10-2023

Ներկայիս Հայաստանի քաղաքական խոսույթում շատ է շեշտվում լիդերի, այսինքն փրկչի, անհրաժեշտությունը․ քաղաքագետ

Ներկայիս Հայաստանի քաղաքական խոսույթում շատ է շեշտվում լիդերի, այսինքն փրկչի, անհրաժեշտությունը։ Ցանկացած շարժում նախաձեռնելիս դրվում է հիմնական հարցը, իսկ ով է լիդերը, գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Փորձենք հասկանալ, թե որտեղից է գալիս լիդերի` փրկչի գաղափարը եւ արդյոք լիդեր-փրկիչի գալուստը հիմնավոր է, թե' ոչ։
Հայկական մենթալիտետում կա Փրկչի մի քանի արքետիպեր։ Նախ քրիստոնեական արքետիպը' Հիսուս Քրիստոսը։

Հիսուսը' եբրայերեն Եխոշուա է, ունի երկու արմատ' Եհովա եւ Շուա։ Շուան նշանակում է փրկություն, այսինքն' Եհովայի Փրկություն, իսկ Քրիստոսը հունարեն նշանակում է Օծված, բառացի թարգմանվել է հրեական Մոշիախից' Մեսիաից, որը նույն իմաստն ունի, այսինքն անձ, ով օծվել է Աստծո կողմից եւ հատուկ առաքելությամբ ուղարկվել է մարդկանց մոտ։

Հասկանալի է, որ մեր ենթագիտակցության մեջ իր հատուկ տեղն ունի քրիստոնեական փրկչի գաղափարը, սակայն Հիսուսի արքետիպն ունի էսխատոլոգիական (հունարեն բառացի նշանակում է "վերջնական խոսք") բովանդակություն, այսինքն մարդկության փրկելու իմաստ, միստիկ հիմքի վրա։ Այս առումով Հայաստանի ժողովուրդն աշխարհիկ փրկչի է սպասում։ Այս մոդելը մի կողմ դնենք։
Աշխարհիկ փրկչի արքետիպեր կարող ենք համարել Վարդան Մամիկոնյանին, Սասունցի Դավթին, կամ, ասենք, Գարեգին Նժդեհին։
Չնայած նրան, որ Վարդան Մամիկոնյանն, ըստ եկեղեցու, հավատքի համար էր ապստամբել, մենք նրան ընկալում ենք որպես աշխարհիկ իշխանության ներկայացուցիչ, այն էլ զինվորական, որը Հայրենիքի համար էր պայքարում։

Սասունցի Դավիթը ինդիվիդուալիստ է, միայնակ կռվող, ինչը մի կողմից ձեռնտու է սպառողին, Դավիթը իրենցից ոչինչ չի պահանջում, մյուս կողմից նա ոչ համակարգային է։ Դժվար է Սասունցի Դավթին վարչապետ պատկերացնելը։ Այս արքետիպն էլ մի կողմ դնենք։

Մյուս կողմից Սասունցի Դավիթն ու Վարդան Մամիկոնյանը, պարտված հերոսներ են, բարոյական կողը մի կողմ դնենք։ Նաեւ հիշենք, որ եկեղեցին Մամիկյանանին ներկայացրել է որպես հավատքի մարտիկ, իսկ մերօրյա ինքնակոչ ծռերը արժեքազրկեցին էպոսը։
Մնաց Նժդեհի արքետիպը, որ հաջողության հասած, այսինքը կոնկրետ, շոշափելի արդյունք գրանցած գործիչ է։ Սակայն Նժդեհը նույնպես միայնակ հերոս է։ Մենք նրա պայքարում այլ հախոհների անունները չգիտենք, կա Նժդեհ եւ կան նրա զինվորները' նրան միացած Սյունիքի գյուղացիները։

Կարծում եմ, որ Նժդեհի արքետիպն էլ այս պահին ակտուալ չի։

Իսկ ինչպիսին պետք է լինի այսօրվա փրկիչը, թե ընդհանրապես փրկիչ, կամ լիդեր մեզ պետք չէ, այլ պետք են գաղափարներ ունեցող մարդիկ, որոնք համախոհներ եմ եւ ու համակարգված կառուցվածք ու սկզբունքներ ունեն։

Թեման մնում է բաց, սրանք ընդամենը հարցադրումներ են։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում