Ներքին 2 տարի առաջ - 10:21 29-10-2023

Թուրքական մուրճի և իսրայելական սալի արանքում հայտնված Բաքվի բռնապետը գրեթե զրկվել է մանևրելու հնարավորությունից

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Իսրայելի մերձագույն դաշնակից Բաքվի բարբարոսական վարչախումբը ՄԱԿ-ում երեկ կողմ է քվեարկել մի բանաձևի, որը պաշտոնական Թել-Ավիվը դիտարակում է որպես հակաիսրայելական։

Գազայի անմարդկային ռմբակոծության, մզկիթների ու քաղաքացիական ենթակառուցվածքների անխնա ոչնչացման վերաբերյալ քար լռություն պահպանող Ադրբեջան արհեստածին կազմավորման իշխող վարչախումբն այս անգամ ստիպված է եղել գնալու նման քայլի, որովհետև հակառակ դեպքում կվատթարացներ հարաբերությունները ոչ միայն իսլամական երկրների, այլ, որ շատ ավելի կարևոր է, Թուրքիայում «եղբայրական» Էրդողանական վարչախմբի հետ։

Բանն այն է, որ վերջինս հակամարտության թեժացման ներկա փուլի սկզբում, փորձելով պահպանել հավասարակշռություն, այժմ արդեն մահմեդական աշխարհում իր դիրքերը չսասանելու նպատակով խիստ հռետորաբանություն է կիրառում Իսրայելի հանդեպ, և, ամենայն հավանականությամբ, նույնը պահանջում անել Բաքվի բարբարոսական վարչախմբից։

Անկախ իր կամքից, թուրքական մուրճի և իսրայելական սալի արանքում փաստացիորեն հայտնված Բաքվի բռնապետը գրեթե զրկվել է մանևրելու հնարավորությունից և կանգնած է բարդ երկընտրանքի առջև՝ սատարել դաշնակցին, թե՞ «եղբորը», որովհետև «ջայլամային քաղաքականության» ռեսուրսն օրըստօրե սպառվում է»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը