Ներքին 2 տարի առաջ - 16:12 27-10-2023

Նոր հոկտեմբերի 27-ի վտանգ եմ տեսնում․ Ալեն Սիմոնյան

Թե՛ մարտի 1-ի, թե՛ հոկտեմբերի 27-ի պարագայում մենք հիմնական դերակատարներին և պատճառը գիտենք։ Այս մասին այսօր ԱԺ բակում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Խոսելով հոկտեմբերի 27-ի գործից վերջինս ընդգծեց, որ կազմակերպչին գիտեն, մնում է իրավական ձևակերպումը։

Դիտարկմանը, թե նախկին նախագահներին նկատի ունի, երբ հիշատակում է, որ հոկտեմբերի 27-ի կազմակերպչի մասին բոլորը գիտեն, Ալեն Սիմոնյանը չմեկնաբանեց, ապա հավելեց․

«Չեմ ուզում հիմա որևէ ձևով ազդեցություն ունենալ քննության գործին»։

Ալեն Սիմոնյանը նոր հոկտեմբերի 27-ի վտանգ է տեսնում։

«Այս իրավիճակում ես չեմ բացառում։ Հոկտեմբերի 27-ի նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները սրանից շատ ավելի քիչ կարևորություն ունեցող էին։ Շատ ավելի հեռու էր, օրինակ, Մեղրին հանձնելու գաղափարը, հիմա էլ ավելի հեռու է»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում