Ներքին 2 տարի առաջ - 11:43 26-10-2023

Արցախի հակամարտությունը լուծված չէ. Օհանյան

ՀՀ-ի շուրջ անվտանգության միջավայրը տարեցտարի ավելի փխրուն ու վտանգավոր է դառնում. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ակնհայտ է՝ Ադրբեջանի ապօրինի հանցագործ գործողությունների արդյունք է, և որքան էլ միջազգային հանրությունը, մեզ աջակից շատ-շատ երկրներ այդ ամենի մասին արտահայտվում են, գետնի վրա Ադրբեջանը շարունակում է ապօրինի գործողությունները և ուժի լեզվով խոսելու վարքագիը։ Այս ամենը տեղի է ունենում և ունեցել ՀՀ իշխանությունների անգրագետ, ապիկար և շատ ժամանակահատվածներում դավաճանական կեցվածքի շնորհիվ», - ասաց նա։

Պատգամավորը հայտարարեց, որ ինչպես ինքը, այնպես էլ մեր հայրենակիցների մեծ մասը գտնում են, որ Արցախի հակամարտությունը լուծված չէ։

«Արցախը հայաթափելով՝ խնդիրը չի լուծվել։ Մենք պետք է փաստենք, որ նրա սուբյեկտայնության պահպանման և նրա ժողովրդի անվտանգության ապահովման և ինչու չէ՝ նաև Արցախի տարածքին տեր կանգնելու հետագային միտված մեր գործողություններում բանակցությունները, գոյություն ունեցող համապատասխան ձևաչափով, այլընտրանք չունեն», - ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը