Արտաքին 2 տարի առաջ - 11:31 25-10-2023

Գազայի հատվածում հակամարտության սրման հետևանքով ավելի քան 2.3 հազար երեխա է զոհվել

Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից ի վեր Գազայի հատվածում ավելի քան 2.3 հազար երեխա է զոհվել, ավելի քան 5.3 հազարը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի մամուլի հաղորդագրությանը։

«Վերջին 18 օրվա ընթացքում Գազայի հատվածում զոհեր են գրանցվել երեխաների շրջանում։ Շարունակվող հարձակումների հետևանքով զոհվել է 2360 երեխա և վիրավորվել 5364-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Գազայի հատվածում օրական ավելի քան 400 երեխա է վիրավորում ստանում կամ զոհվում։

Նույն ժամանակահատվածում Իսրայելում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, ավելի քան 30 երեխա է զոհվել, տասնյակ երեխաներ գերի են Գազայի հատվածում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում