Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:00 24-10-2023

Ռուսական լրատվամիջոցների վայրահաչոցները ոչ մի արդյունք չեն ունենալու․ Աղազարյան

«Ես պետք է ասեմ, որ իհարկե այս օրերին դա շատ շրջանառվող հարց է, և մի քանի անգամ առիթ եմ ունեցել պատասխանելու, պետք է ասեմ հետևյալը, որ նախ՝ ռուսական ռազմաքաղաքական էլիտայի և ընդհանրապես լրատվամիջոցների վայրահաչոցները ոչ մի արդյունք չեն ունենալու, որովհետև մեր քաղաքացիների քաղաքական գիտակցության մակարդակը շատ բարձր է, և այդ իմաստով ոչ մի վտանգ չկա»,- այս մասին Ազգային ժողովում Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով երեկ ռուսական ОРТ հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդմանը, որտեղ քննադատություններ և մեղադրանքներ էին հնչել Նիկոլ Փաշինյանի հասցեին։

Ռուսական հաղորդմանը Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչել էին մեղադրանքներ, մասնավորապես, որ հենց ինքն է հանձնել Արցախը։

Դիտարկմանը, որ հաղորդումից հետո Հայաստանում, հատկապես իշխանամերձ ու իշխանամետ շրջանակներում ակտվացել են քննարկումները, որ ռուսական ալիքները պետք է փակել Հայաստանում, պատգամավորն ասաց․ «Ես գտնում եմ, որ դրա կարիքը չկա, իմ անձնական կարծիքն է, որովհետև այդ ալիքները ոչ մի կերպ չեն ազդում մեր ժողովրդի վրա։ Որովհետև մեր ժողովուրդն ունի բարձր իմունիտետ և գիտակցական մակարդակ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։