Ներքին 2 տարի առաջ - 18:40 24-10-2023

ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար եկամտահարկի վերադարձի ծրագրի վերաբերյալ

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն մանրամասներ է ներկայացրել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար եկամտահարկի վերադարձի ծրագրի վերաբերյալ։

«Հիփոթեքային վարկերի տոկոսները վերադարձվում են վճարված եկամտային հարկի գումարների չափով, բայց ոչ ավել, քան յուրաքանչյուր եռամսյակի համար 1.5 միլիոն դրամը /ՀՀ հարկային օրենսգիրք, 160-րդ հոդված/։ Տարիների ընթացքում նվազում է հիփոթեքային վարկերի վճարվող տոկոսների գումարների չափը և ավելանում է մայր գումարների չափը։ Եթե ֆիզիկական անձը չի հանդիսանում կամ դադարում է հանդիսանալ վարձու աշխատող, ապա համապատասխանաբար չի օգտվում կամ դադարում է օգտվել եկամտային հարկի վերադարձման համակարգից:
Եկամտային հարկը չի վերադարձվում՝

2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Կառավարության որոշմամբ սահմանված շինությունների տարածագնահատման Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված առաջին գոտում:

2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով՝ երկրորդ գոտում։

2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով՝ երրորդ գոտում։

2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձ չի գործելու Երևանի տարածքում։
Նշված սահմանափակումները չեն կիրառվում մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ, ինչպես նաև մինչև վերոնշյալ փոփոխությունն ստացված հիփոթեքային վարկերի շրջանակում եկամտային հարկի գումարների հետագա վերադարձի նկատմամբ:

Պետական եկամուտների կոմիտեի կողմից եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հայտի հաստատումից հետո, անհրաժեշտ է գրանցվել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» և ուղարկել էլեկտրոնային դիմումն ընդհանուր սահմանված կարգով:

Վարկառուն էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումից բացի հարկային մարմին այլ փաստաթղթեր չի ներկայացնում, բացառությամբ ֆիզիկական անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում:

Տվյալ դեպքում, մինչ էլեկտրոնային եղանակով դիմումն ուղարկելը, թղթային եղանակով հարկային մարմին ներկայացվում է հաշվետու եռամսյակի ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների և դրանցից հաշվարկված ու ՀՀ պետբյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված և գործատուի կողմից հաստատված տեղեկանք»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին