Ներքին 2 տարի առաջ - 12:30 24-10-2023

Արցախյան հրուշակեղեն՝ ասկերանցի կնոջ ձեռքերով

Արցախցի 53-ամյա Սիլվա Աշխարյանը մասնագիտությամբ ուսուցչուհի է, հիմա զբաղվում է արցախյան թխվածքների արտադրությամբ։ Ավանդական արցախյան փախլավայի մեջ տիկին Անուշը երբեք չի մոռանում ամենակարևոր բաղադրիչը՝ մեծ չափաբաժնով սեր․

«Մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը, ապրում էինք Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում։ Աշխատում էի մանկապարտեզի տնօրեն, միաժամանակ դասավանդում էի աշխարհագրություն։ Պատերազմից հետո մենք տեղափոխվեցինք Ստեփանակերտ և այդ ընթացքում սկսեցի քաղցրավենիքներ պատրաստել։ Մասնակցեցի ՀԲԸՄ դասընթացներին, ստացա դրամաշնորհ ու շարունակեցի ավելի զարգացնել իմ սկսած գործը։ Ես երջանիկ էի, որ ապրում էի Արցախում, մենք մեր համար արարում, ապրում էինք։ Հիմա Էջմիածնի Ծիածան գյուղում ենք ապրում»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Սիլվա Աշխարյանը։

Տիկին Սիլվան չէր էլ պատկերացնում, որ հոբբին մի օր կարող էր դառնալ եկամտի աղբյուր։ Ամեն ինչ սկսվեց շրջափակման օրերին, երբ խանութները դատարկ էին, իսկ քաղցրավենքի պահանջարկը՝ մեծ։



«Միշտ սիրել եմ այս աշխատանքը, իսկ բլոկադայի օրերին մեծ թափով՝ օրուգիշեր աշխատում էի, երանի այդ օրերը, մենք մեր Արցախում էինք։ Հիմա այստեղ էլ ճիշտ է պայմանները կան, որ ես իմ սիրած գործով զբաղվեմ, բայց դեռ պատվերները քիչ է, մարդիկ չգիտեն»,- ասում է արցախցի կինը։
​​​​​​



Սիլվա Աշխարյանի պատրաստած քաղցրավենիքները պատվիրելու համար կարող եք կապ հաստատել նշված հեռախոսահամարով՝ 041206363։

Ամենից շատ դիտված

22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
22:00 Պետությունը՝ եկեղեցու դատավորի դերում. զեկույց, որը խախտում է Սահմանադրությունը
22:07 Մոսկվան չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի արգելքը
23:32 Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. իրանագետ