ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում ուժ կիրառելու մտադրության մասին ուղերձներ է փոխանցում
Արտաքին 2 տարի առաջ - 08:40 20-10-2023

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում ուժ կիրառելու մտադրության մասին ուղերձներ է փոխանցում

ԱՄՆ-ն ազդանշաններ է ուղարկում, որ անհրաժեշտության դեպքում մտադիր է ուժ կիրառել Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի, ում անումը չի հրապարակվում։

Ավելի վաղ ամերիկյան «Ջերալդ Ֆորդ» ավիակիրը հարվածային խմբով ժամանել էր Միջերկրական ծովի արևելյան շրջաններ։ Մեկ այլ ավիակիր՝ Dwight Eisenhower-ը նույնպես տեղակայվում է տարածաշրջանում:

Բացի այդ, Bataan-ի դեսանտային ուժերը, որոնց թիվը կազմում է ավելի քան չորս հազար նավաստիներ և ծովային հետևակներ, կմիանան աճող ամերիկյան նավատորմին Իսրայելի ափերի մոտ, հաղորդում է Washington Post-ը:

Գործակալության տվյալներով՝ նավերի այս տեղակայումը նպատակ ունի թույլ չտալ «իրանական վստահված անձանց» ներգրավվել իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ։

«Միացյալ Նահանգները շփվել է փակ ուղիներով... Իրանին ազդանշան տալու համար, որ անհրաժեշտության դեպքում լրջորեն է վերաբերվում ուժի կիրառմանը», - գրում է Bloomberg-ը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում