Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:38 19-10-2023

Երևանում արցախցի տղայի մեքենայից շուրջ 90․000 դրամ են գողացել

Արցախից բռնի տեղահանված և Երևանում բնակություն հաստատած Գևորգ Առուստամյանի ավտոմեքենայից գումար են հափշտակել։ Նա տիկտոկյան իր էջում տեսանյութ է հրապարակել, պատմել, որ երեկոյան ավտոմքենան կայանել է շենքի բակում, մոռացել է դռները փակել, իսկ առավոտյան պարզել է, որ մեքենայում եղած դրամապանակից շուրջ 90․000 դրամ են գողացել։

«Դիմել եմ Ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ես Արցախից տեղահանված եմ, մարդու ձեռքից 10 դրամ գողացած չկամ, այդ փողերն էլ իմ ընկերների, հետևորդների, շրջապատի օգնությունն էր, ես փող չունեմ։ Եթե մարդ ես, խիղճ ունես, այդ փողը բեր, վերադարձրու ինձ, ես իմ դիմումը հետ կվերցնեմ, թե չէ հետևողական եմ լինելու, որպեսզի ոստիկանությունը մինչև վերջ գնա, այդ փողերը ճարի։ Այդ հատվածում խանութներ էլ կան, կարող է՝ կամերաներ էլ լինեն․․․»,- ասել է արցախցի տղան։

Նա նաև խնդրում է տեսանյութը տարածել, որպեսզի այն հասնի գողությունը կատարած անձին։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին