Ներքին 2 տարի առաջ - 18:09 19-10-2023

Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր

Հոկտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ այցելած Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․ Գ․ Օլիվիե Դըկոտինյիին։

Մարզպետ Ա․ Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է մարզում հայ-ֆրանսիական բարեկամության և համագործակցության շրջանակներում կատարված միջոցառումները՝ կարևորելով միջտարածաշրջանային փոխգործակցության, ֆրանսերենի ուսուցման, կրթական և մշակութային միջոցառումների կազմակերպման, ֆրանկոֆոն արժեքների տարածման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Մասնավորապես նշվել է սույն թվականի մայիսի 2-ին Վայոց ձորի մարզի և Օ Դը Ֆրանս ռեգիոնի միջև հաստատված համագործակցությունը, որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել ընդլայնել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակները և փոքրիկ, բայց արժեքավոր ներդրում ունենալ երկու երկրների միջև համագործակցության շարունակական ամրապնդման գործում:

Կարևորվել է նաև մարզում գործող «Մաշտոց» հրատարակչական հիմնադրամ/Mashtots Publishing House Fund աշխատանքը, որը շատ կարճ ժամանակամիջոցում, համախմբելով շուրջ հարյուր թարգմանիչների, թարգմանել և տպագրել է գրքեր նաև ֆրանսերենից՝ նպաստելով ֆրանսիական մշակույթի ու արժեքների տարածմանը ոչ միայն մեր մարզում, այլև ամբողջ երկրում:

Հանդիպման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով մարզում ստեղծված հումանիտար իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Օլիվիե Դըկոտինյին նշել է, որ Ֆրանսիան առաջին օրերից իսկ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել բարեկամ հայ ժողովրդին։

Կողմերը հույս են հայտնել, որ հաջորդ հանդիպումը կլինի ընդլայնված ձևաչափով, և դեսպան Օլիվիե Դըկոտինյին հնարավորություն կունենա տեղում ծանոթանալ մարզի տնտեսությանը, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների ներուժին, մշակույթին և ժողովրդին՝ հետագա համագործակցությունն ավելի ամրապնդելու և նոր նախաձեռնություններով համալրելու նպատակով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը