Արտաքին 2 տարի առաջ - 16:47 19-10-2023

Թեհրանը նախազգուշացնում է՝ Գազայում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը իսլամական երկրներին Գազայի հատվածում իսրայելական վարչակարգի ռազմական հանցագործությունների դադարեցման հավաքական ջանքերի կոչ է արել։ Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Աբդոլլահիանը սաուդցի գործընկերոջ՝ Ֆեյսալ բեն Ֆարհանի հետ Ջիդայում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նա բարձր է գնահատել պաղեստինցիների աջակցության Էր Ռիադի դիրքորոշումը։

Իրանցի նախարարը տեղեկացրել է «Հեզբոլլահի», ՀԱՄԱՍ-ի եւ «Իսլամական ջիհադի» ղեկավարների, ինչպես նաեւ տարածաշրջանային առաջնորդների հետ իր վերջին հանդիպումների եւ բանակցությունների մասին Պաղեստինում եւ Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն ուրիշներին զսպվածության խորհուրդ է տալիս, բայց աջակցում է Իսրայելին։

Աբդոլահիանը ընդգծել է մուսուլմանական երկրների համատեղ ջանքերի անհրաժեշտության մասին։

Նրա խոսքով՝ իրավիճակը տարածաշրջանում հասել է կրիտիկական փուլի եւ կարող է դուրս գալ վերահսկողությունից, ուստի ժամանակի գործոնը կարեւոր նշանակություն ունի։

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի աղետալի վիճակի առումով՝ հայտարարելով, որ «իսրայելական վարչակարգի հարձակումը Գազայի հատվածի վրա պետք է դադարեցվի որքան հնարավոր է արագ»։ Նա ընդգծել է, որ Էր Ռիադը կշարունակի ջանքերն այս ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը