Արտաքին 2 տարի առաջ - 17:10 19-10-2023

Աբխազիան պլանավորում է գալիք տարի վերագործարկել Սուխումիի օդանավակայանը

Աբխազիայի առաջնորդ Ասլան Բժանիան հայտարարել է, որ 2024 թվականի հուլիսից ոչ ուշ Սուխումիի օդանավակայանից տեխնիկական թռիչքներ կկատարվեն, իսկ դեկտեմբերին նախատեսված է օդանավակայանի շահագործումը։

«Այս ամսվա ընթացքում հանրությունը կիմանա, թե ռուսական որ ընկերության հետ է ստորագրվում ներդրումային համաձայնագիր Սուխումիի օդանավակայանի վերակառուցման համար»,- ասել է Բժանիան մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ Աբխազիայի բյուջեում պետական փողեր չկան օդանավակայանի վերակառուցման համար, ամեն ինչ արվելու է ներդրողների հաշվին։

Հիշեցնենք, որ 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Մոսկվան ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը։ Թբիլիսին ու միջազգային հանրությունը այդ շրջանները համարում են Վրաստանի անբաժանելի մասը, որը օկուպացվել է Ռուսաստանի կողմից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը