Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:45 19-10-2023

Ֆրանսիայից ապաստարան ենք ուզում․ արցախցիների ակցիան՝ դեսպանատան դիմաց

«Մեր պահանջը արցախցիների համար ապաստարանն է։ Լավ կյանքից չէ, որ եկել ենք Ֆրանսիայի դեսպանատան մոտ, բայց 3 տարվա փախստականի մեր դեգերումները Երևանի փողոցներում, մեր բողոքի ակցիաները, հանդիպումները կառավարության տարբեր պաշտոնյաների հետ ցույց են տալիս, որ մենք մեր երկրում հարցերը չենք կարողանալու լուծենք, ամենացավալի բանն է, որ մենք փորձում ենք անել, որովհետև հայրենիք թողնելը դժվար է»,- այս մասին այսօր Ֆրանսիայի դեսպանատան դիամց ակցիայի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Հայրյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում արցախցիներին ո՛չ քաղաքացիություն են տալիս, ո՛չ էլ փախստականի կարգավիճակ, ինչի պատճառով իրենց 2-րդ, 3-րդ կարգի մարդ էլ չեն զգում։

«Մեր այսօրվա վիճակի պատասխանատու, 3 միջազգային հանցագործներ՝ Նիկոլ Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը դեռ հետ չեն կանգնել իրենց ծրագրից, արցախցիներին ադրբեջանում ռեինտեգրելու։ Մեզ փախստականի կարգավիճակ չեն տալիս, որ մեզ ստիպեն վերադառնալ Արցախ»,- ասաց Հայրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը