Արտաքին 2 տարի առաջ - 11:52 18-10-2023

Հորդանանը չեղարկել է Բայդենի հետ քառակողմ գագաթնաժողովը

Հորդանանը չեղարկել է Գազայի հատվածի իրավիճակի շուրջ քառակողմ գագաթնաժողովը, որը պետք է անցկացվեր չորեքշաբթի Հորդանանի մայրաքաղաք Ամմանում, հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին։

Ավելի վաղ երեքշաբթի օրը Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի գրասենյակը հայտնել էր, որ չորեքշաբթի Ամմանում կկայանա քառակողմ գագաթնաժողով, որին կմասնակցեն Հորդանանի, Եգիպտոսի, ԱՄՆ-ի և Պաղեստինի առաջնորդները: Գագաթնաժողովում նախատեսվում էր քննարկել Գազայում տեղի ունեցող իրադարձությունները, դրանց տարածաշրջանային հետեւանքները և անկլավին օգնություն ցուցաբերելու հարցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հորդանանը որոշել է չանցկացնել քառակողմ գագաթնաժողովը, որը նախատեսված էր չորեքշաբթի Ամմանում», - ասել է Աս-Սաֆադին հորդանանյան «Ալ-Մամլակա» հեռուստաալիքին:

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի գրասենյակը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի թռչելու Հորդանան: Ամերիկյան վարչակազմի ներկայացուցչի խոսքով, Բայդենը, չնայած Ամման իր այցի չեղարկմանը, ակնկալում է արագ հանդիպում ունենալ Հորդանանի, Եգիպտոսի և Պաղեստինի ազգային վարչակազմի (PNA) առաջնորդների հետ և կապի մեջ կմնա նրանց հետ առաջիկա օրերին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը