Ներքին 2 տարի առաջ - 15:30 17-10-2023

15 տարի առաջ Արցախում տեղի ունեցավ «Հայկական մեծ հարսանիքը»

15 տարի առաջ՝ 2008 թվականի հոկտեմբերի 16-ին, Արցախում տեղի է ունեցել «Հայկական մեծ հարսանիքը»․ Գանձասարում, Շուշիում և Ստեփանակերտում կատարվել էր 674 երիտասարդ զույգերի պսակադրություն և հարսանյաց հանդիսություն:

Միջոցառման նախաձեռնողը Լևոն Հայրապետյանն էր։ Ռուբեն Վարդանյանն աջակցել էր նրան և դարձել զույգերի մի մասի քավորը։

Միջոցառմանը միացել և նորաստեղծ ընտանիքներին որոշել էին օգնել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայազգի մի շարք գործարարներ և բարերարներ՝ Լևոն Հայրապետյանը, Ռուբեն Վարդանյանը, Սերգեյ Սարկիսովը, Դանիլ Խաչատուրովը, Աշոտ Խաչատրյանը, Գագիկ Զաքարյանը, Սեյրան Կարապետյանը, Գոռ Նահապետյանը, Կարեն Մկրտչյանը, Արարատ Թավադյանը, Վլադիսլավ Ղասումյանը և Սամվել Սարգսյանը։

«Մեծ հարսանիքին» մասնակցած զույգերին բարերարները տրամադրել էին միանվագ 2000-ական ԱՄՆ դոլար և նախատեսել էին այդ ընտանիքներում մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներին աջակցություն ցույց տալ հետևյալ չափերով. առաջին երեխայի համար՝ 2000, երկրորդի համար՝ 3000, երրորդի համար՝ 5000 և չորրորդ երեխայի համար՝ 10 000 ԱՄՆ դոլար:

Հինգ տարվա ընթացքում 674 ընտանիքներում ծնվել էր 1070 երեխա:



Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից