Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 11:42 17-10-2023

Բաքվի դատարանում հրապարակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով մեղադրականը

Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատավարությունը։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ այս պահին հրապարակվում է Խաչատրյանի գործով կայացված մեղադրական եզրակացությունը։

Խաչատրյանը նիստի ժամանակ հայտարարել է փաստաբան Նաթիգ Բեյբալաևի ծառայություններից հրաժարվելու մասին, նոր պաշտպան է նշանակվել Ռադմիլա Ադիլովան:

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցիները հուլիսի վերջին առևանգել էին Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետից։ Խաչատրյանը Կարմիր Խաչի ուղեկցությամբ ու մեքենայով Երևան էր գալիս բժիշկների ցուցումով՝ սրտի հրատապ վիրահատության, Բաքուն նույն օրը հայտարարեց, թե նրան վաղուց են փնտրում որպես Մեշալի գյուղում ցեղասպանություն կատարողի։ Ըստ Ադրբեջանի իրավապահների՝ 90-ականներին Մեշալի գյուղում Խաչատրյանը «25 հոգու է սպանել», «այդտեղ ապրողներին 5.5 միլիոն մանաթի վնաս տվել»։

Խաչատրյանի ընտանիքը պնդում է՝ այդ ամենը կեղծ է, հայրը ոչ մեկին չի սպանել, չի վնասել, սովորական վարորդ է եղել։

Դատավարությունը մեկնարկել է հոկտեմբերի 13-ին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»