Ներքին 2 տարի առաջ - 21:30 16-10-2023

Ալիևի համար դա եղել է մանկության երազանք․ հոգեբանի անդրադարձը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 15-ին օկուպացված Արցախից լուսանկարներ էր հրապարակել։ Նկարներից մեկում անգամ կանգնել էր Արցախի դրոշին, մյուսում՝ մոդելի դեմքով, Արցախի նախագահի նստավայրում էր նկարվել։

«Ալիևն իրականացրել է անգամ իր հոր վաղեմի երազանքը և, բնականաբար, լիարժեք բավականություն պետք է ստանա այս ամենից։ Ինձ թվում է՝ մեզ համար սա սպասելի պետք է լիներ։ 2020 թվականին էլ ենք ունեցել նման իրավիճակներ, երբ Ադրբեջանի դրոշ տեղադրեցին օկուպացված տարածքներում, ավերեցին հուշաքարերը և այլն։ Սա իր հաղթանակի էմոցիոնալության մի մասն է, որն ի ցույց է դնում։ Չեմ հասկանում, թե այդ ամենն ինչու է տարածվում մեզ մոտ։ Չեմ կարծում, որ հանրության մեջ կային մարդիկ, ովքեր մտածում էին, որ դա տեղի չի ունենալու։ Նկարների տարածումը մազոխիստական բնույթ ունի։ Երբ դու պարտվում ես, հույս ունենալ, որ հակառակորդը պետք է գթասիրտ գտնվի քո նկատմամբ, կարծում եմ, վատ հոգեբանություն է։ Չէ՛, գթասիրտ չեն լինելու հատկապես ադրբեջանցիները, որոնց հետ թշնամական հակամարտության մեջ ենք ու շատ լավ գիտենք, թե ինչպիսի բարբարոսության են ունակ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

Հոգեբանը շեշտեց՝ Ալիևի դեպքում բարդույթավորվածության հարց չկա, կա ազգային հոգեբանության, մոտեցումների հարց։

«Իսկ մենք երբևէ քննարկում ենք այն հարցը, թե ինչու հասանք այն օրվան, որ այսօր Ալիևը մտնի նախագահական։ Ալիևի համար դա եղել է մանկության երազանք, փոքր տարիքից երազել է դրա մասին, բայց չի կարողացել հասնել, որովհետև մեր նախկինները՝ հաղթած գեներալները, զինվորականները, ազատամարտիկները, իրենց կյանքն էին դրել, որպեսզի ունենայինք Հայրենիքի այդ կտորը, իսկ հիմա հանձնել ենք, դրան հանգիստ ենք վերաբերվում։ 100․000 մարդ այսօր Հայաստանում է՝ ճակատագիրն օդից կախված, ու իրենց տրվում է չնչին օգնություն՝ ժողովրդի հաշվին, և այն կարճ է տևելու։ Ոչ ոք չի հասկանում, թե մարդիկ ինչպես են ապրելու։ Ալիևի այս կամ այն դրսևորման վերաբերյալ գրելու փոխարեն ավելի լավ է սրա մասին մտածել»,- նշեց Միհրդատ Մադաթյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան