Ներքին 2 տարի առաջ - 11:00 16-10-2023

Շինթույլտվությունը տվել է Զովունին, բայց շենքը կառուցվել է Երևանի սահմաններում

Կադաստրի գործընկերների հետ պայմանավորվել էինք մինչև տարվա վերջ ավարտել Երևանի սահմանների ճշտման աշխատանքներ, բայց այս պահի դրությամբ մի քանի խնդիրներ են առաջացել, երևի տարվա սկզբին ավարտենք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի աշխատակից Վահագն Պռոշյանը:

«Օդանավակայանի հետ կապված և Զովունի համայնքում բազմաբնակարան շենք է կառուցվել Երևան համայնքի սահմաններում»,-ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց. «Այսինքն Զովունին է շինթույլտվությունը տվել, բայց փաստացի Երևանի սահմաններում է շենքը: Ո՞նց եք պատրաստվում լուծել»:

Փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը նշեց, որ խնդիրը պետք է լուծվի հարևան համայնքների հետ համապարփակ քննարկումների արդյունքում․ «Մենք ունեցել ենք առաջին փուլ քննարկումները երկու ամիս առաջ, համաձայնության չենք եկել, բայց կարծում եմ՝ լուծումները գիտենք»:

Ավինյանը հանձնարարեց երկու ամիս անց զեկուցել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում