Արտաքին 3 տարի առաջ - 22:50 14-10-2023

Էրդողանի որդին Ստամբուլում մասնակցել է պաղեստինամետ ցույցին. АР

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է պաղեստինամետ խոշոր երթին, հայտնում է AP-ն։

Բիլալ Էրդողանին ուղեկցել են ներքին գործերի նախկին նախարար Սուլեյման Սոյլուն և Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ Մուստաֆա Սենթոփը։

«Եկեք հստակ ասենք մեր դիրքորոշումը, մենք պետք է գոնե թույլ տանք, որ մեր զգացմունքները լսելի լինեն», - Associated Press-ին ասել է Էրդողանը:

Ավելի քան 1000 հոգուց բաղկացած ամբոխը կրում էր պաղեստինյան և թուրքական դրոշներ և վանկարկում Իսրայելի և Միացյալ Նահանգների հասցեին քննադատական ​​կարգախոսներ:

Խոսելով AP-ի հետ՝ Սենթոփն ասել է. «Յուրաքանչյուր ոք, ով խիղճ ունի՝ անկախ ռասայական կամ կրոնական պատկանելությունից, ցույց է տալիս իր զգացմունքներն այս ցեղասպանության նկատմամբ»:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին