Ներքին 2 տարի առաջ - 09:46 14-10-2023

Պետք չի կարծել, որ ցեղասպանությունը միայն ուղղակի սպանությունն է. ցեղասպանագետ

Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իմ կողմից նույնիսկ շատ հարգված մարդիկ, քաղաքագետներ ասում են, մի օգտագործեք ցեղասպանություն բառը Արցախում տեղի ունեցածի դեպքում։ Ասեք «բռնի տեղահանություն» կամ «էթնիկ զտում», բայց ոչ ցեղասպանություն։

Ուզում եմ ուղղակի ցիտել Ցեղասպանություն տերմինին հեղինակ Ռաֆայել Լեմկինին։

Genocide has two phases: one, destruction of the national pattern of the oppressed group; the other, the imposition of the national pattern of the oppressor. This imposition, in turn, may be made upon the oppressed population which is allowed to remain, or upon the territory alone, after removal of the population and the colonization of the area by the oppressor’s own nationals.

Ցեղասպանությունն ունի երկու փուլ. մեկը՝ ճնշված խմբի ազգային բնույթի ոչնչացում. մյուսը՝ ճնշողի ազգային բնույթի պարտադրանքը։

Այս պարտադրանքը, իր հերթին, կարող է կիրառվել ճնշված բնակչության նկատմամբ, որին կարող են [նույնիսկ] թույլատրվել մնալ, կամ միայն տարածքի վրա՝ բնակչության հեռացումից և ճնշողի կողմից սեփական քաղաքացիներով տարածքը գաղութացնելու տեսքով։

Պետք չի կարծել, որ ցեղասպանությունը միայն ուղղակի սպանությունն է, դա թիրախ խմբի՝ մեր դեպքում Արեւմտայահության, իսկ հիմա Արցախահայության ազգային բնույթի national pattern ոչնչացումը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը