Մամուլ 2 տարի առաջ - 09:08 14-10-2023

Շատ հետաքրքիր պատկեր է ստացվում․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է. «Որքան ես հասկանում եմ, Հայաստանն ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում»: Միևնույն ժամանակ, նա փաստացի հասկացրել է, որ Ռուսաստանը տարածաշրջանից ոչ մի տեղ գնալու ցանկություն չունի և պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների վերսկսմանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն էլ ասել է՝ Հայաստանը եղել է և կլինի մեր դաշնակիցը: Եթե այս ամենին գումարում ենք Նիկոլ Փաշինյանի՝ օրերս արած հայտարարությունը, թե Հայաստանն արտաքին քաղաքական վեկտոր չի փոխում, ինչպես նաև խոսքերը, որ «ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները, ինչ-որ կա, չենք չեղարկում, մենք ոչ մի տեղից դուրս չենք եկել», ապա շատ հետաքրքիր պատկեր է ստացվում:

Մյուս կողմից՝ այս ամենը հետաքրքիր է հատկապես հակառուսական այն տոտալ արշավի ֆոնին, որը նախաձեռնել էին իշխանությունները՝ հատկապես իրենց արևմտամոլ սատելիտների միջոցով: Ի դեպ, նշենք, որ մեր տեղեկություններով, անցած շաբաթ օրը Բաղրամյան 26-ում տեղի է ունեցել փակ քննարկում, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի անդամները։ Ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, քննարկման հիմնական հարցերը վերաբերել են հայ-ռուսական հարաբերություններին, փոխադարձ հրաձգություններին, բանակցային պրոցեսում Ռուսաստանի դերակատարությանը, ինչպես նաև 102-րդ ռազմաբազայի ճակատագրին։

Ըստ տեղեկությունների, կարևոր է համարվել, որ այս փուլում հակառուսական թեման զարգացնի բացառապես ՀՀ-ում գործող արևմտյան ֆինանսավորում ունեցող սեգմենտը, իսկ իշխանության ներկայացուցիչներն առայժմ զերծ մնան այդ թեմայից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը