Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:10 12-10-2023

ԵՄ-ի կողմից ՀՀ-ին կտրվի նախ 51, հետո ևս 24 «Շկոդա» մակնիշի ամենագնաց տրասնսպորտային միջոց

Եվրոպական միությունը Հայաստանին անհատույց՝ որպես սեփականություն կհանձնի 75 «Շկոդա» մակնիշի ավտոմեքենա, որն ամրացվելու է Պարեկային ծառայությանը։

Կառավարության հերթական նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

«Ինչպես գիտեք, ոստիկանության բարեփոխումների համատեքստում ստեղծվել է պարեկային ծառայությունը, որի ստորաբաժանումները ներկա պահին գործում է Հայաստանի Հանրապետության 6 մարզերում և Երևան քաղաքում, իսկ արդեն այս ամսվա վերջին ծառայությունը կգործի հանրապետության ամբողջ տարածքում։

Ծառայության առջև դրված խնդիրների և գործառույթների արդյունավետ իրականացման համար շարունակական տարվում են աշխատանքներ, այդ թվում միջազգային գործընկերների հետ, համապատասխան գույք և տեխնիկա ձեռք բերելու ուղղությամբ»,- ասաց Վահե Ղազարյանը։

Տրանսպորտային միջոցների հանձնումն իրականացվելու է երկու փուլով։ Ներկայումս իրականացվում են 51 միավոր տրանսպորտային միջոցի ԵՄ-ի կողմից Հայաստանին հանձնելու աշխատանքները, երկրորդ փուլով կտրամադրվեն մնացած 24 ավտոմեքենաները։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
20:12 Հայոց եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով. հայտարարություն