Լիբանանահայերն այրել են Թուրքիայի, Ադրբեջանի և Իսրայելի դրոշները
Լիբանանահայերը նախօրեին Բեյրութում բողոքի ակցիա են իրականացրել՝ Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկամամբ իրականացված գործողությունների դեմ, որի հետևանքով Արցախն ամբողջովին հայաթափվել է։
Բողոքի ակցիայի ընթացքում լիբանանահայերը այրել են Թուրքիայի, Ադրբեջանի և Իսրայելի դրոշները։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նման կերպ նրանք ցանկանում են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախի հայթափմանը և արցախահայության խնդիրներին։