Գյումրեցիները ներկայացրել են իրենց տեսակետներն ու դիրքորոշումը՝ պատասխանելով հարցին՝ պե՞տք է արդյոք փոխել Հայաստանի Սահմանադրությունը։
Գյումրեցի կինը, խոսելով իր դիրքորոշման մասին, քննադատել է Նիկոլ Փաշինյանին՝ նրան մեղադրելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրահանգները կատարելու մեջ։
Հայաստանի անկախությունն ու ազգային ինքնությունը սակարկման ենթակա չեն։ Անկախ ճնշումներից՝ թույլ չենք տա, որ արտաքին պարտադրանքով թելադրված այս նախագիծն ընդունվի։
Հանրապետության հրապարակում հավաքված մարդիկ նախապատրաստվում են ջահերով երթին:
Երթի մասնակիցները կիսվեցին, թե որն է երթին մասնակցելու կարևորությունը։
Երթի մասնակիցները նշում են, որ ի հեճուկս իշխանության ջանքերին՝ հայը շարունակում է մնալ պահանջատեր։