Արտաքին 3 տարի առաջ - 09:13 12-10-2023

Հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ

Մենք չափազանց մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների ծանր ճգնաժամով և վերջին շաբաթներին այնտեղ փախած բնակչության վիճակով։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ 34 երկրների հայտարարության մեջ։

«ՄԱԿ-ի տարածաշրջանում առաքելության զեկույցի համաձայն՝ գրեթե ողջ էթնիկ հայ բնակչությունը փախել է Հայաստան՝ ավելի քան 100.000 մարդ:

Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը:

Էթնիկ հայերի այս զանգվածային տեղահանումն իրենց տներից պայմանավորված է սեպտեմբերի 19-ին սկսված ադրբեջանական ռազմական գործողությամբ և Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակմամբ, որը հանգեցրել է հումանիտար ծանր պայմանների»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) հաջորդ քայլը Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների իրավիճակին ուշադիր հետևելն է, փախստականների և տեղահանվածների, ինչպես նաև մնացածների հետ հանդիպումը, և այդ մասին Խորհրդին տեղեկացնելը:

«Ուստի մենք հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին՝ հնարավորինս արագ նման տեխնիկական աջակցություն ցուցաբերելու իրենց:

Այս պահին մենք Ադրբեջանին կոչ ենք անում ապահովել Լեռնային Ղարաբաղի մնացած հայերի իրավունքներն ու անվտանգությունը և անհապաղ պայմաններ ստեղծել հայրենիք վերադառնալ ցանկացողների կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար: Նրանց մշակութային եւ կրոնական ժառանգությունը պետք է երաշխավորված և պաշտպանված լինի:

Մենք նաև կոչ ենք անում Ադրբեջանին հետևել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սեպտեմբերի 22-ին ընդունված ժամանակավոր միջոցներին և 2021 թվականի դեկտեմբերի 7-ին, 2023 թվականի փետրվարի 22-ին և 2023 թվականի հուլիսի 6-ին ընդունված Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցներին։

Մենք կոչ ենք անում Հայաստանին, միջազգային հանրության աջակցությամբ, շարունակել մարդասիրական օգնություն ցուցաբերել ճգնաժամի հետևանքով տեղահանվածներին»,- ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին