Մամուլ 2 տարի առաջ - 08:02 11-10-2023

Փաշինյանը որոշել է վրեժխնդիր լինել տեղահանված արցախցիներից․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Չնայած Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով Արցախի պետական գերատեսչությունները մինչեւ 2024-ի հունվարի 1-ը պետք է գործեին, իսկ այդ ժամկետն ընտրվել էր, որպեսզի տեղահանված արցախցիները, որոնց մոտ 70 տոկոսը պետական ապարատի աշխատողներ են, մի քանի ամիս աշխատավարձ ստանային, երեկ տեղեկացանք, որ անգամ սեպտեմբերի աշխատավարձը բոլորը չեն ստացել, եւ հնարավոր է՝ չստանան։

Ըստ որոշ տեղեկությունների` ՀՀ իշխանություններին զայրացրել է այն տեղեկությունը, որը մենք հաղորդել էինք` Շահրամանյանը Հայաստանում խորհրդակցություն է անցկացրել եւ, ի թիվս այլ հարցերի, գնահատականներ հնչեցրել ՀՀ իշխանությունների հասցեին, ինչպես նաեւ՝ պայքարը շարունակելու մասին խոսել։ Փաշինյանը որոշել է վրեժխնդիր լինել տեղահանված արցախցիներից՝ նրանց զրկելով աշխատավարձից: Ճնշումներ են սկսել Արցախի վտարանդի իշխանությունների նկատմամբ: Պարտադրել են, մեր լուրի հետ կապված, հերքում տարածել, սպառնացել են` մինչեւ չհերքեն, սեպտեմբերի աշխատավարձերը չեն փոխանցվի։ Ապա իշխանությունների արցախյան խոսափող Տիգրան Պետրոսյանը գրառում արեց, թե իբր նման խորհրդակցություն չի եղել, իսկ երեկ ԱՀ տեղեկատվական շտաբը տեքստ տարածեց. «Շահրամանյանը Երեւանում կայացած խորհրդակցության ժամանակ հասցեական քաղաքական գնահատականներ չի հնչեցրել»:

Երեկ տեղեկացանք, որ Արցախի գլուխը կերած ՔՊ-ն որոշել է լուծարել Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը եւ Արցախի օպերատիվ շտաբը: Պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաստատեց, որ սեպտեմբերի աշխատավարձը չեն ստացել: Ինչ վերաբերում է Արցախի ներկայացուցչության լուծարմանը, ապա ասաց, որ իրեն են զանգահարել աշխատակիցները եւ տեղեկացրել, որ իրենց ազատում են աշխատանքից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի