Ներքին 2 տարի առաջ - 17:10 10-10-2023

Այսօրվանից կունենանք ԼՂ-ից պացիենտներ, որոնք բուժում կստանան Իսպանիայում. Առողջապահության փոխնախարար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 264–ը շարունակում են բուժումը հայաստանյան տարբեր բուժհաստատություններում, 97-ի վիճակը ծանր է, 12–ինը` ծայրահեղ ծանր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Հումանիտար կենտրոնի ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը:

«7 երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է»,–ասաց նա։

Ջումայանը նշեց, որ առողջապահության նախարարության համակարգմամբ մի քանի բուժառուներ բուժում են ստանում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում և Բուլղարիայում։

«Գործընթացը շարունակվում է։ Այսօր արդեն կունենանք պացիենտներ, որոնք իրենց բուժումը կշարունակեն Իսպանիայում: Մեր հիվանդանոցներում նաև ընդգրկված են տարբեր երկրների բուժաշխատողներ»,–ասաց նա։

Նրա խոսքով` այս պահին առողջապահության նախարարության առողջության պահպանման առաջնային օղակներում հաշվառված են ԼՂ–ից բռնի տեղահանված 18 786 քաղաքացի, այդ թվում` 5 600 երեխա, ավելի քան 250 հղի։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»