Ներքին 3 տարի առաջ - 17:40 09-10-2023

Փչացած ավտոբուսներ չկան, ուշացումները խցանումների պատճառով են․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն

Բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են, որ Երևանի տրանսպորտի վիճակը ահավոր է, կանգառներում ժամերով սպասում են, բայց, երբ ավտոբուսը ժամանում է, նստելու տեղ չի լինում։

«Այդքան գովազդեցին, փոխեցինք, բերեցինք, վերջին գազելը քշեցինք և այլն, բայց պատկերը չի փոխվել։ Առաջին 2 շաբաթը նորմալ աշխատեցին ու սկսվեց նույնը՝ ժամերով կանգառում սպասել։ Ամեն օր նույն վիճակը, վարորդ-ուղևոր վեճեր, իրար հրմշտելով ավտոբուսում մի կերպ խցկվող քաղաքացիներ։ Այլևս անհնար է այս վիճակը հանդուրժել»,- Oragir.News-ի հետ զրույցում դժգոհեց Երևանի բնակիչներից մեկը։
Քաղաքացիների խոսքով՝ վարորդները ուշացումները բացատրում են ավտոբուսների անսքարությամբ և նշված երթուղում սահմանված քանակից ավելի քիչ ավտոմեքենաների առկայությամբ։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանն Oragir.News-ի հետ զրույցում բացառեց երթուղում ավտոբուսների պակասը։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երթուղում ավտոբուսներն այնպես են բաշխված, որ 20 տոկոսով ավելի են, օրինակ՝ երթուղին, որում աշխատում է 10 ավտոբուս, ունի հավելյալ 2 ավտոբուս, որ խափանումների կամ վթարների ժամանակ, պահեստայինները մտնեն երթուղի։

Քաղաքապետարանի պաշտոնյան բացատրում է՝ ուշացումները կապված են խցանումների հետ,իսկ դրանք հիմնականում լինում են Կենտրոն վարչական շրջանում։

«Երբ ավտոբուսներն անցնում են Կենտրոնով, այդ ինտերվալը մեծանում է, մարդիկ կանգառում ավելի երկար են սպասում։ Խցանումները հիմնականում առավոտյան ժամերին են լինում և երեկոյան՝ 16։30-ից սկսվում են մինչև 19։00-19։30։ Ամբողջը կապված է խցանման հետ, մեքենաների խափանման հետ կապված կամ վարորդների հետ կապված ոչ մի խնդիր չունենք»։

Մանուկյանիխոսքով՝ այս պահին Երևանում գործում է 87 MAN մակնիշի ավտոբուս, 100 ԳԱԶել, 361 Ժոնգթոնգ և 120 Հայգեր ավտոբուս։
«Մինչև տարեվեր Չինաստանից նվեր կստանանք 30 Ժոնգթոնգ, որոնք 2024 թվականի հունվարից կշահագործվեն։ Մյուս տարի նախատեսվում է 250 էլեկտրական ավտոբուս ձեռք բերել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում