Ներքին 2 տարի առաջ - 14:30 07-10-2023

Կալանավայրից միշտ ասում է՝ չկոտրվեք․ Աստղ Գալեյանը՝ ամուսնու առողջական վիճակի և պայքարի մասին

Սեպտեմբերի 8-ին ձերբակալվելուց, ապա կալանավորվելուց 1 ամիս անց՝ երեկ, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել էր հիվանդանոց։ Բժշկական հետազոտություններ անցնելուց հետո Մխիթարի հորը կրկին տեղափոխել են կալանավայր։

Գարիկ Գալեյանի կինը՝ Աստղ Գալեյանը, Оragir.News-ի հետ զրույցում ասաց, որ երեկ հասցրել է կարճ ժամանակով հանդիպել ամուսնուն։

«Կալանավորելուց 6 օր հետո էի մի անգամ տեսակցել ամուսնուս, մեկ էլ երեկ կարողացա հանդիպել, երբ բժշկական կենտրոնում հետազոտություն էր անցնում։ Բուժում նշանակեցին, պետք է այդ դեղերն ընդունի, հետո նորից գա ստուգման։ Ընդհանուր վիճակը առողջության հետ կապված՝ ճնշման խնդիրներ են լինում, իսկ հոգեվիճակի հետ կապված՝ վատ, կապված Արցախի հանձման և ներկա իրավիճակի հետ։ Փոքրիկ Մխիթարին չէի տարել հետս, չգիտեի, թե դեպքերն ինչպես կզարգանային․ երեխուն չտեսավ․․․»,- պատմեց Աստղ Գալեյանը։

Հարցին՝ արդյոք Գարիկ Գալեյանին կալանավորելով հնարավո՞ր է, որ իշխանություններին հաջողվի կասեցնել որդեկորույս ծնողների պայքարը, հերոսի մայրը պատասխանեց․

«Գարիկը հեռախոսազանգերի ժամանակ էլ ամեն անգամ ասում է, որ պայքարը չդադարի, ինքը չի ընկճվել, ընդհակառակը, կալանավայրից միշտ ասում է՝ չկոտրվեք»։

Նշենք, որ հերոսի հայրը 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում է ստացել՝ գլխուղեղում բեկոր կա։ Նրա սիրտը 3 անգամ ստենդավորված է։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և առգրավվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով: Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերված նյութը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Նույն օրը ՀՀ ՔՕ 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը Գարիկ Գալեյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում է կայացրել:

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»