Ներքին 2 տարի առաջ - 12:45 07-10-2023

Արցախի 76692 բնակիչ գտնվում է Հայաստանի տարբեր մարզերում

Արցախից բռնի տեղահանված շուրջ 100 632 անձ է ժամանել ՀՀ և ներկա փուլում իրականացվում է տվյալների հաշվառման և նույնականացման գործընթացը։

Ըստ Քաղաքացիության և միգրացիայի ծառայության տրամադրած թվերի, այս պահի դրությամբ 99.3 տոկոսի տվյալները մշակված են, նրանք հաշվառված և նույնականացված են, «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը ներկայացնելիս հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Տեղաբաշխումը շարունակվում է ինչպես ՀՀ մարզերում, այնպես էլ՝ Երևանում։ Որոշ դեպքերում առաջնային կեցավայր մեկնածներն այժմ տեղափոխվում են ավելի հարմար բնակավայրեր, որպեսզի առաջիկա 6 ամսում արդեն վարձակալած բնակավայրերում շարունակեն ապրել», - հայտնեց Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ այսօրվա դրությամբ 76 692 մարդ գտնվում է Հայաստանի տարբեր մարզերում։
«Ընդհանուր ժամանածներից շուրջ 58 հազար հոգու տեղավորման և կեցության հարցում աջակցել է պետությունը։ Մյուսների դեպքում տրամադրվել են որոշակի սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք»,- ասաց մամուլի խոսնակը։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»