Ներքին 2 տարի առաջ - 21:58 06-10-2023

Վերջին դեպքից հետո Սոթքում անհանգիստ են. անպատիժ թշնամին ավելի լպիրշ է դառնում

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ՝ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, կրակ են բացել Նորաբակի հատվածում (Գեղարքունիքի մարզ) տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ:

Oragir.News-ը կապ է հաստատել Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանի հետ՝ փորձելով տեղեկություններ ստանալ գյուղում տիրող իրավիճակի մասին։

«Գյուղում սովորական վիճակ է, ամեն ինչ լավ է։ Ոչինչ չի վնասվել, տուժածներ չկան»,- մեզ հետ զրույցում ասաց Ասատրյանը։

Կապ հաստատեցինք նաև Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանի հետ։

«Թեթև կրակոցներին այնքան ենք սովորել, որ բանի տեղ էլ չենք դնում։ Բայց վերջին դեպքից հետո զգում ենք, որ թշնամին ագրեսիվ է տրամադրված, անպատիժ էլ որ մնում են, լպիրշ են դառնում։ Մարդիկ անհանգիստ են, օրվա զարգացումները ժողովրդի մեջ անհանգստություն են առաջացնում։ Թշնամին ինչ որ ասում է, վերջում դա իրականություն է դառնում։ Նույնիսկ ես իրենց ասածներին ավելի շատ եմ հետևում, քան մերոնց ասածներին, չեմ էլ ուզում լսել մերոնց։ Վերջին դեպքից հետո, երբ երկու զոհ ունեցանք, ժողովուրդը շատ անհանգիստ է ու խառնված։ Մեր մոտից թուրքի շարժը տեսանելի է, ավտոմատի կրակոցն էլ որ լսում ենք, էլ ոչ մի զգուշացման չենք սպասում։ Շատ ժամանակ գերատեսչությունները տեղյակ չեն էլ լինում, հասցնում ենք զգուշանալ և տարհանում ենք ապահովում»,- ասաց համայնքի նախկին ղեկավարը։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»