Ներքին 3 տարի առաջ - 23:59 03-10-2023

2014 թվականի դեկտեմբերին դրամը սրընթաց արժեզրկվում էր, մի որոշ պահի արդեն խուճապային պրոցես էր. Բաբկեն Թունյան

Երևի կհիշեք, 2014 թվականի դեկտեմբերին դրամը սրընթաց արժեզրկվում էր, մի որոշ պահի արդեն խուճապային պրոցես էր. մարդիկ սպասում էին, որ դրամն էլ ավելի կարժեզրկվի, իրենց ձեռքի տակ եղած դրամները փորձում էին արագ վերածել դոլարի՝ այդպիսով ավելի մեծացնելով դոլարի պահանջարկը և նպաստելով դոլարի արժևորմանը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը․

«Այդ օրերից ինձ մի դեպք էին պատմում, որի հավաստիությունը չեմ կարող երաշխավորել, բայց մի քանի տեղից եմ լսել, ոչ պատահական մարդկանցից:

Ասում են, երբ դոլարի փոխարժեքը հասել էր 600 դրամի, մեր համաքաղաքացիներից մեկը, մտածելով, որ դրամն ավելի կարժեզրկվի, իր ամբողջ դրամական միջոցներով (ոչ քիչ), դոլար էր գնել, իսկ հաջորդ օրը մի քանի ժամում դրամը արագ արժևորվեց՝ կայունանալով 450-460 դրամի սահմաններում: Ասում են մեր խեղճ հայրենակցի սիրտը չէր դիմացել, և կաթվածով տեղափոխվել էր հիվանդանոց: Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել էր կյանքը փրկել, սակայն կորսված գումարը փրկել չհաջողվեց:

Ասածս ինչ է. ցանկացած պարագայում սառնասրտությունը լավ բան է. խուճապն ու շտապողականությունը սովորաբար լավ հետևանքներ չեն ունենում»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում