Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:30 03-10-2023

Աստված լրբից երես ա թեքում. Ալեն Սիմոնյանը՝ Աննա Մկրտչյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությունների ժամին հանդես եկավ արտահերթ ելույթով։ Նա նախ անդրադարձավ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ելույթին։

«Ես կուզենայի, որ պարոն Աբրահամյանը այդ պատմությունը ուրիշ տեղից սկսեր, օրինակ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից, երբ Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ի սուպերնախարարության ղեկավարն էր և տեղի ունեցավ ոճրագործություն, որը ՀՀ-ն գլխատվեց, իսկ Սերժ Սարգսյանը այդ պահին չգիտես, թե ինչու, դահլիճում չէր։

Հետո եղավ 2008 թվականի մարտի 1-ը, գնդակահարվեցին ՀՀ քաղաքացիներ, ոստիկաններ, հետո 80-ականների զենքերը, հետո 2018 թվականին Սերժը ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, հետո հանրապետական խմբակի ներկայացուցիչը ասում էր Արցախը վերցրեցին, հաջորդը Հայաստանն է»,- ասաց Սիմոնյանը։

ԱԺ նախագահն անդրադարձավ նաև ԱԺ-ում իր և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի միջև տեղի ունեցած լեզվակռվին։

«Իմ դիրքից ելնելով չեմ կարող շատ բան պատասխանել, առավել ևս, որ այդպիսի ասացվածք կա, որ Աստված լրբից երես ա թեքում, դրա համար ես չշարունակեմ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան