Ներքին 3 տարի առաջ - 23:25 01-12-2022

Աստված ձեզ դատավոր․ ում է ուղղված Ալեն Սիմոնյանի խորհրդավոր գրառումը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում խորհրդավոր գրառում է կատարել․

«Մարդկանց անձնական կյանքի, առողջության, տարիքի, հանգուցյալների թեմաները շահարկելը բնորոշ է ամենավատ արժեքային համակարգ ունեցողներին: Այդ էակները նույնիսկ վիրավորանքի արժանի չեն, քանզի հենց իրենց անուն-ազգանուններն ինքնին վիրավորանք են նորմալ մարդկանց մոտ: Բժշկական պանսիոնատը, անառողջ տարեց մարդկանց վիճակը շահարկելը, դրա հաշվին դիվիդենտներ ստանալը ամենավերջին բանն է, որ կարելի էր պատկերացնել: Դե ինչ, շարունակեք իջնել ավելի ու ավելի և
Աստված ձեզ դատավոր»։



Պարզեցինք, որ գրառումն ուղղված է վերջին օրերին համացանցում տարբեր օգտատերերի կողմից շահարկվող թեմային, ըստ որի Ալեն Սիմոնյանի տատը գտնվում է ծերանոցում։

Նշենք, որ վերջին օրերին համացանցում լուրեր ու նկարներ են տարածվել Ալեն Սիմոնյանի տատի՝ ծերանոցում գտնվելու մասին։ Մասնավորապես, Դոգ մականունով հայտնի Վարդան Ղոկասյանն իր ուղիղ եթերիներից մեկում հայտնել էր, որ Ալեն Սիմոնյանը սեփական տատին ծերանոց է ուղարկել։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան