Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:10 29-09-2023

Իշխան Սաղաթելյանին պատկանող հյուրանոցի պարզաբանումն՝ արցախցիներին չընդունելու վերաբերյալ

Այսօր համացանցում տեղեկություն տարածվեց, որ ՀՅԴ գործիչ Իշխան Սաղաթելյանի ընտանիքին պատկանող «Ծովասար» հյուրանոցը հրաժարվել է ընդունել բռնի տեղահանված արցախցիներին։

Oragir.News-ը կապ հաստատեց «Ծովասար» հյուրանոց, որտեղից մեզ պատասխանեցին․
«Ստեղծման օրից մինչ այսօր Սևանի ափին գտնվող Ծովասար հյուրանոցն աշխատել է սեզոնային ռեժիմով և ամեն տարի դադարել է հյուրեր ընդունել հոկտեմբերի 1-ից՝ ձմեռային պայմանների բացակայության պատճառով։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այս օրերին մեզ օգնության խնդրանքով դիմած արցախցիներին ցուցաբերվել է համապատասխան օգնություն։
Կեցության կարիք ունեցող ընտանիքները մեր հոգատարությամբ տեղավորվել են Ծաղկաձորի և Դիլիջանի մեև գործընկերների այլհյուրանոցներում»։

Ճշտող հարցին՝ եթե պետությունը վճարի արցախցիների մնալու համար, հյուրանոցը այդ ժամանակ էլչի ընդունի նրանց, հաստատությունից պատասխանեցին․
«Կարծում եմ՝ ոչ, կքննարկենք, եթե այլ իրավիճակներ կլինեն, մենք մեզ դիմող անցժձանց համարները հավաքագրում ենք, կտեղեկացնենք»։

Նշենք, որ այս լուրերին անդրադարձել է նաև Իշխան Սաղաթելյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջումմասնավորապես նշել է․
«Այս թեմային չէի անդրադառնա, եթե հերթական անգամ ես և իմ ընտանիքի անդամները՝ կեղծ լուրերի տարածման միջոցով չթիրախավորվեինք գործող իշխանությունների և նրան սպասարկող դեղին մամուլի կողմից։
Այս օրերին, ՀՅԴ կառույցը ողջ ներուժով, ես և իմ ընտանիքի մյուս անդամներն անձնապես, մեր հազարավոր հայրենակիցների նման ևս լծված ենք անձամբ նիկոլ փաշինյանի գործողությունների հետևանքով ստեղծված աղետի հետևանքները մեղմելու և արցախահայ մեր հայրենակիցների կենսական անհրաժեշտության խնդիրները լուծելու աշխատանքներին։
Սա նվազագույն պարտականություն է, որը մեզնից յուրաքանչյուրն անում է լուռ և առանց ավելորդ բարձրաձայնման։ Կրկնում եմ այս թեմային երբեք չէի անդարադառնա, եթե այսօր հերթական անգամ չհայտնվեի իշխանականակն կեղծ լուրերի թիրախում»։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք

Ձեզ գուցե հետաքրքրի