Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:20 26-09-2023

ԵՊՀ երկերեսանի ռեկտորն անձամբ է հրահանգել, որ «բռնել տան» ԵՊՀ նախկին դասախոսին

Երեկ առավոտյան ԵՊՀ շենքից կարմիրբերետավորները բերման են ենթարկել լրագրող Դավիթ Սարգսյանին, որը, բարձրախոսը ձեռքին, մտել էր համալսարան և պատրատվում էր իրազեկման ակցիա իրականացնել գիտխորհրդի նիստի ընթացքում։

Որոշ ժամանակ անց հաղորդագրություն էր տարածել նաև Ոստիկանությունը՝ տեղեկացնելով, որ ԵՊՀ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք մուտք են գործել ԵՊՀ շենք և կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` սկսել են բղավել, հարվածել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի դռանը՝ այդ կերպ խաթարելով համալսարանի բնականոն աշխատանքը:

Oragir.News-ին հայտնի է դարձել, որ ԵՊՀ ներկայիս ՔՊ-ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն անձամբ է հրահանգել, որ ահազանգեն ոստիկանություն և հաղորդում ներկայացնեն խուլիգանության մասին։

Ուշագրավ մի քանի հանգամանք, սակայն, անտեսել չենք կարող․ ՔՊ-ական ռեկտորը, պարզվում է, անցյալը շատ արագ է մոռացել։

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամները երբ 2018 թվականի մայիսի 29-ին մուտք էին գործել ԵՊՀ, գրավել էին գիտխորհրդի դահլիճը՝ այդպիսով ամեն կերպ խաթարելով համալսարանի բնականոն աշխատանքը, այն ժամանակ դեռևս ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը ոչ մի քայլ չէր ձեռնարկում ոստիկանական ուժեր հրավիրելու և խուլիգանության մասին հաղորդում ներկայացնեու համար։ Ավելին` մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը «Ռեստարտ» խմբի անդամները ԵՊՀ-ում նշում էին նաև Դավիթ Պետրոսյանի տարեդարձը․ դահլիճում փարթի էին կազմակերպել՝ խմելով ու պիցցա ուտելով։ Դրան զուգահեռ ԵՊՀ էին այցելել այն ժամանակ ԿԳ նախարար Արայիկ Հարւթյունյանը, փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։ Վերջիններս ականատես էին եղել «Ռեստարտ»-ի փարթիին, ավելի տխուր դեպքերի էլ, երբ երիտասարդ խուլիգաններից մեկը միջանցքով քշում էր ռեկտորի աթոռը, բայց զարմանալիորեն այդտեղ ոչ մի խուլիգանություն չէին տեսել, ինչը մեկ անգամ ևս ցույց է տալիս վերոնշյալ անձանց երկերեսանիությունը։

Եվ երեկ, երբ Դավիթ Սարգսյանը շատ հանգիստ մուտք է գործել ԵՊՀ-ի շենք, փորձել է խաղաղ իրազեկման ակցիա իրականացնել, Հովհաննիսյանը դա համարել է խուլիգանություն այն դեպքում, երբ «Ռեստարտի» քայլերը Հովհաննիսյանի համար տեղին էին ու թույլատրելի։

Ավելին` ԵՊՀ պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ ԵՊՀ գործող ռեկտորը «բռնել է տալիս» ԵՊՀ թեկուզ նախկին դասախոսին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր