Ներքին 2 տարի առաջ - 20:47 25-09-2023

Երևանում կայացել է ՌԴ և ՀՀ ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստը

Երկօրյա աշխատանքային այցով սեպտեմբերի 25-ին Հայաստան է ժամանել ՌԴ ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ։

«Զվարթնոց» օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, նույն օրը Երևանում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստը, որին մասնակցել են ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի և ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունները: Նիստին ներկա է եղել նաև ԱՊՀ մասնակից երկրների տարածքում Կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովը։

Ըստ աղբյուրի՝ Վահե Ղազարյանը բացման խոսքում ընդգծել է, որ երկու նախարարությունների Միավորված կոլեգիան շարունակում է կարևոր մեխանիզմ լինել հանցավորության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացման գործում: Կոլեգիայի նիստերում քննության առարկա են դառնում կողմերին հետաքրքրող բոլոր հարցերն ու խնդիրները, համատեղ մշակվում են կոնկրետ քայլեր` երկու պետություններում քրեածին իրավիճակի բարելավման, ինչպես նաև ժամանակակից սպառնալիքներին ու մարտահրավերներին հակազդելու ուղղությամբ: Ելույթի ավարտին Վահե Ղազարյանը հույս է հայտնել, որ Միավորված կոլեգիայի երևանյան նիստում կայացված որոշումները նոր մակարդակի կբարձրացնեն երկու գերատեսչությունների արդյունավետ փոխգործակցությունը:

Միավորված կոլեգիայի նիստում ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: Նա շնորհավորել է հայկական կողմին Անկախության տոնի առթիվ և խոսել հանցավորության դեմ պայքարի շրջանակներում երկու իրավապահ կառույցների համագործակցության, իրականացված աշխատանքի և նախատեսվող միջոցառումների մասին։

Նշվում է, որ ելույթից հետո նիստի մասնակիցներն անցել են առաջադրված խնդիրների քննարկմանը:

Օրակարգում հետևյալ հարցերն էին.

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարությունների համագործակցությունը նախաքննությունից և արդարադատությունից թաքնվող հանցագործների հետախուզման, անհետ կորած քաղաքացիների որոնման, դիակների նույնականացման ոլորտում և այդ ուղղությամբ տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացումը,
Փոխգործակցության հեռանկարները ՌԴ և ՀՀ ներքին գործերի մարմինների կադրերի պատրաստման և գործունեության գիտական ապահովման բնագավառում:

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարությունների Միավորված կոլեգիայի 2025 թվականի աշխատանքի պլանի նախագծի մասին:

ՀՀ ՆԳՆ տեղեկացմամբ՝ օրակարգի հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՌԴ և ՀՀ ՆԳ նախարարությունների համապատասխան կառույցների պատասխանատուները:

Հարցերի առարկայական քննարկումից հետո ընդունվել են կոնկրետ որոշումներ:

Նիստը եզրափակիչ ելույթներով ամփոփել են Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը: Ավարտին ստորագրվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստի ամփոփիչ փաստաթղթերը:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար