Ներքին 3 տարի առաջ - 23:43 22-09-2023

Ռմբակոծությունից արցախցի 8-ամյա երեխայի սիրտը պայթել է

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ռուս լրագրող Քսենյա Սոբչակին։

Նա շեշտել է, որ արցախցիները հումանիտար աղետի մեջ են, հսկայական թվով փախստականներ կան այն գյուղերից, որոնք զավթել են ադրբեջանական զորքերը։ Մարդիկ խուճապի մեջ են՝ առանց լույսի, առանց դեղի, բժիշկների։

«Ութ տարեկան մի երեխայի սիրտը պայթել է ռմբակոծություններից: Վիճակը կրիտիկական է, մարդիկ ֆիզիկական ոչնչացման եզրին են»,- ասել է նա։

Վարդանյանը նշել է, որ այժմ բանակցություններ են տարվում տարբեր մակարդակներով, որոնք դեռ ոչ մի բանի չեն հանգեցրել։ Քննարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններից սննդի ու դեղորայքի առաքման համար մարդասիրական միջանցք բացելու, զոհվածներին հուղարկավորելու հնարավորությունը։

«Բայց ես վստահ եմ, որ սա վերջը չէ: Մենք պետք է մինչեւ վերջ ամեն ինչ անենք, որպեսզի ապրենք մեր հողի վրա.
Կյանքը կանգ չի առել, այն շարունակվում է։ Մենք պետք է մինչև վերջ պահպանենք մեր ուժերը, որպեսզի պայքարենք մեր հողում ապրելու համար»,- ընդգծել է նա։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում