Ներքին 3 տարի առաջ - 22:26 22-09-2023

Մտավորականությունը լիարժեք աշխատանք չի արել՝ միասնություն ստեղծելու համար

«Եթե չճանաչվի Արցախի Հանրապետությունը, ոչ մի օգնություն չկա, ոչինչ չի օգնի։ Տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, բայց երբ գալիս է պահը, որ ինչ-որ բան ձեռնարկեն, օրինակ՝ սանկցիաներ կիրառեն, չեն անում, որովհետև կաշառված են»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը՝ ընդգծելով, որ այս օրերին Արցախում ահավոր իրավիճակ է՝ սպանում են, թալանում․․․։

«Արցախի ղեկավարությունը հանդիպեց ադրբեջանցիներին։ Նման տասնյակ հանդիպումներ պետք է լինեն, որ հարց փորձեն լուծել, սակայն մեկ է՝ թշնամին չի զիջելու։ Երևում է՝ ամեն ինչ անելու են, որ Արցախն իրենց մնա, ու հայերը գնան։ Այնտեղ չեն կարող մնալ, անհնար է։ ԽՍՀՄ տարիներին ընդհանուր էր, չէինք զգում, իսկ հիմա չեն կարող ապրել։ Նույնը շարունակելու են ավելի դաժան կերպով։ Հաջորդը Սյունիքն է, ու դա նաև ՆԱՏՕ-ի պլանների մեջ է։ Ռուսաստանին էլ է ձեռնտու, որ այդ ճանապարհով կապվի Եվրոպայի, Արևելքի հետ։ Ամեն ինչ նրանց օգտին է, իսկ մենք ժամանակին ոչինչ չարեցինք։ Այդպես էլ չունեցանք ո՛չ երկաթուղի, ո՛չ նորմալ ավտոճանապարհ, Հյուսիս-հարավ ճանապարհ այդպես էլ չունեցանք»,-նկատեց Բակուր Կարապետյանը։

Արձակագիրն ընդգծեց՝ սփյուռքահայությունը ևս անտարբեր է։

«Մարդկության մեջ երևի բաներ են փոխվում, չգիտեմ։ Մտավորականությունը լիարժեք աշխատանք չի արել՝ հանրային կարծիք, միասնություն ստեղծելու համար, դա մտավորականության խղճի վրա է։ Ես փորձեցի միություն ստեղծել, բայց մարդիկ չեն գալիս։ Այն երկրներում, որտեղ միտքը գնահատվում է, այդ երկիր առաջ է գնում»,-հավելեց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը