Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:12 22-09-2023

Մահը ՔՊ անունն ունի․ Գյուլնարա Ալեքսանյան

Կառավարության շենքի առաջ բազմություն է հավաքվել։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Oragir.News-ը զրուցեց մանկավարժ, զոհված զինծառայողի ծնող Գյուլնարա Ալեքսանյանի հետ։

«Ես հիմա սպասում եմ հրաշքի։ Այդպիսի զգացողություն ունեմ։ Ես չեմ կարող այստեղ չլինել, որովհետև բնությունը ինձ օժտել է խելքով, մտածելու ունակությամբ, վերլուծելու, երզակացություն անելու ունակությամբ, ես ինչպե՞ս կարող եմ տանը վեր ընկնել»,- ասաց տիկին Գյուլնարան։

Նա շեշտեց, որ բուռն ուրախություն է զգում, որ պայքարի հրապարակը երիտասարդացել է․ թող երիտասարդներին իրենց մաքուր կենսագրությամբ գան, ազատեն երկիրը և տեր կանգնեն։

«Արդեն հինգերորդ տարին է՝ մեր ոստիկանությանը թուքումուր շատ եմ տալիս և ասում եմ․ «Դուք զբաղված եք անասնապահությամբ»։ Ավգյան ախոռները այս երիտասարդները պիտի մաքրեն ցախավելով, ուրիշ բան չէ։ Ես հիմա որ նայում եմ մեր այս հրաշք շենքերին և վնասվածքներին, սիրտս ցավում է, ինչպես որ ցավում էր, երբ որ գայլիկոնն առած ջարդում էին մեր պատերը։ Սա Թամանյանի ժառանգությունն է»,- ասաց Գյուլնարա Ալեքսանյանը։

«Մեր մեծերից միշտ լսել եմ․ գողը տանից, եզը երդիկից է։ Այդպես էլ եղավ մեր երկրի հետ։ Մերո գողերը մեր տանից են։ Այս ՔՊ անունն առած մահը 5 տարի է՝ սավառնում է մեր երկնքով։ Մահը ՔՊ անունն ունի։ Վեր կացեք, եկեք հրապարակ, բոլոր նամուսով, թասիբով հայերի տեղը հրապարակն է, մի վախեցեք, մի երկնչեք»,- կոչ արեց մանկավարժը։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան