Ներքին 3 տարի առաջ - 16:10 22-09-2023

Դիպլոմ չեք ստանա․ Շիրակի պետական համալսարանում ցույցերին մասնակցող ուսանողներին սպառնացել են

Արդեն հայտնել ենք, որ Գյումրիում բողոքի ակցիայի մասնակիցները Գյումրիի մի քանի բուհերում իրազեկման ակցիաներ են անցկացրել։ Շիրակի պետական համալսարանում բողոքի ակցիայի մասնակիցներին հորդորեցին չխանգարել դասապրոցեսը։

Oragir.News-ին փոխանցեցին, որ Շիրակի պետական համալսարանի ուսանողներին սպառնացել են ցույցերին մասնակցելու դեպքում ոչ միայն անհարգելի բացականեր կստանան, այլ նաև բարձր կուրսի ուսանողները կարող են դիպլոմ չստանալ։

«Ասացին՝ դուք որոշեք, բայց համ բացակա եք ստանալու, համ էլ դիպլոմ չեք ստանալու։ Այսինքն՝ տպավորություն են ստեղծում, թե ուսանողին ազատ որոշելու իրավունք են տալիս, բայց մյուս կողմից սպառնում են՝ դիպլոմ չտալ»,- ասաց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին