Ներքին 3 տարի առաջ - 19:20 21-09-2023

Ցեղասպան Ադրբեջանի հետ «ինտեգրացիայի» գործընթացը ողջունվում է միջազգային հանրության կողմից․ «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանությունը, որը իրականացվում է միջազգային հանրության, առաջին հերթին ռուս խաղաղապահների թողտվության ներքո, ժամ առ ժամ ավելի է խորանում։

Սովամահության եզրին գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ շարունակվող ֆիզիկական և հոգեբանական վայրագությունները ունեն մեկ նպատակ. Արցախը վերածել համակենտրոնացման ճամբարի՝ իրականացնելով էթնիկ զտում։

Ցեղասպան Ադրբեջանի հետ «ինտեգրացիայի» գործընթացը ողջունվում է միջազգային հանրության կողմից՝ հաշվի չառնելով հայ ժողովրդի նկատմամբ իրականացված և իրականացվող վայրագությունները։

Ակնհայտ է, որ Արցախում հայ բնակչության առկայությունը կարճաժամկետ հատվածում կարևոր է Ադրբեջանի համար՝ ցույց տալու իր «խաղաղասեր» նպատակները միջազգային հանրությանը, միևնույն ժամանակ, առաջիկայում բարձրաձայնելու ադրբեջանցիների՝ Հայաստանում ապրելու իրավունքի մասին։

Այս իրավիճակում, Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջազգային կառույցների հետ համատեղ անհապաղ ապահովել Արցախում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխման միջազգայնորեն ամրագրված իրավունքը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը